ԵՄ-ն Ուկրաինայի համար 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ է պատրաստում. Bloomberg
Եվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները: Գումարը կարող է տրամադրվել դրամաշնորհների, արտոնյալ վարկերի կամ երաշխիքների տեսքով։
Միջոցները կհատկացվեն այն պայմանով, որ բարեփոխումներ կիրականացվեն օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրավիճակը բարելավելու։
Ակնկալվում է, որ օգնության մասին կհայտարարվի երեքշաբթի՝ հունիսի 20-ին, Լոնդոնում դոնորների համաժողովից առաջ: Փաթեթը դեռ ենթակա է փոփոխման։
Եվրահանձնաժողովի պլանը Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերանայման մաս է կազմում։ Փաթեթը կընդգրկի 2024-ից 2027 թվականն ընկած ժամանակահատվածը։ Ի տարբերություն այլ փաթեթների, նոր օգնությունը կֆինանսավորվի ԵՄ երկրների ներդրումների, այլ ոչ թե շուկայական փոխառությունների հաշվին։ Փաթեթը նպատակ ունի միավորել օգնությունը, որն օգտագործվում է աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման համար, և ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը:
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից Եվրամիությունը Կիևին հատկացրել է մոտ 38 միլիարդ եվրո տնտեսական օգնություն։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Ուկրաինային կարող է անհրաժեշտ լինել 411 միլիարդ դոլար՝ վերակառուցման համար։










