Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը բաթիսկաֆով սուզվել է «Տիտանիկ»-ի խորտակման վայրն ու անհետացել

10:40 • 20.06.23

Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը գտնվել է բաթիսկաֆի (ծովերի և օվկիանոսների մեծ խորություններում գիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու համար նախատեսված խորջրյա ինքնագնաց սարք, որը կարող է ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել-Tert.am) վրա, որն անհետացել է Ատլանտյան օվկիանոսում՝ դեպի «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման վայր էքսկուրսիայի ժամանակ:

Դրանում ընդհանուր եղել է հինգ մարդ։ Այն, որ Հարդինգը եղել է ստորջրյա նավում, հայտնել է նրա խորթ որդին Facebook-ում:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հեմիշ Հարդինգը 58-ամյա գործարար է, օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող Action Aviation-ի սեփականատեր: Նա որպես զբոսաշրջիկ թռել է տիեզերք Blue Origin տիեզերանավով: Նա Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր է՝ Երկրի շուրջ ամենաարագ շրջագայությունը երկու բևեռներով, օվկիանոսի ամենախոր հատվածում անցած ամենաերկար ճանապարհը, այդպիսի խորության վրա ամենաերկար տևողությամբ մնալը:

«Տիտանիկ» մարդատար նավը խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ճանապարհին։ Դրա բեկորները գտնվում են 3,8 հազար մետր խորության վրա։Among those taking part in the expedition is billionaire Hamish Harding, CEO of Action Aviation in Dubai. He excitedly posted to social media about being there on Sunday




Բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը բաթիսկաֆով սուզվել է «Տիտանիկ»-ի խորտակման վայրն ու անհետացել