Ռուս զինծառայողը 1 միլիոն ռուբլով է պարգևատրվել կռվի դաշտում Leopard տանկը ոչնչացնելու համար
Ռուսաստանցի զինծառայող Անդրեյ Կրավցովը, որը մարտի ժամանակ ոչնչացրել է գերմանական արտադրության Leopard տանկը, արժանացել է 1 միլիոն ռուբլու դրամական պարգևի։ Այս մասին հունիսի 20-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշում է iz.ru-մ, որ դրամական մրցանակը սահմանվել է «Забота Сибири» ձեռնարկատերերի հիմնադրամի կողմից։
«Ռուս զինվորականներին տրվող այդ վճարումները հավելյալ են այն վճարներին, որոնք տրամադրում է ՌԴ ՊՆ-ն հակառակորդի ռազմական տեխնիկայի անձնական ոչնչացման կամ առգրավման համար», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, հաղորդվել էր, որ ռուսաստանցի երգիչներ Գրիգորի Լեպսը և Նիկոլայ Բասկովը 1 միլիոն ռուբլի պարգև են խոստացել բոլոր նրանց, ովքեր կոչնչացնեն Ուկրաինայի Զինված ուժերի Leopard տանկերը։










