Ռուբինյանց փողոցում BMW է այրվել

21:45 • 20.06.23

Հունիսի 20-ին, ժամը 18։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտակայքում արվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնել  է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19:03-ին: Այրվել է չշահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուբինյանց փողոցում BMW է այրվել