Նաֆթալանում պատերազմի ադրբեջանցի վետերանն ինքնահրկիզման փորձ է կատարել

22:05 • 20.06.23

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննում է Նաֆթալան քաղաքում պատերազմի մասնակցի ինքնասպանության փորձը։ Այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի մասնակից Իլկին Թաղիևը (ծնված 1993 թ.) Նավթալան քաղաքում դյուրավառ նյութ է լցրել ու հրկիզվել։

«Թաղիևը փորձել է հրկիզվել Նաֆթալանի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց, նրան ուղարկել են Բաքու բուժման», - հայտնել է գլխավոր դատախազությունը։

Նաֆթալանում պատերազմի ադրբեջանցի վետերանն ինքնահրկիզման փորձ է կատարել