Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքն իրական է. Բայդեն

13:37 • 20.06.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքը «իրական է». Բայդենն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի կողմից Բելառուսում նման զենքի տեղակայումը դատապարտելուց օրեր անց, գրում է reuters.com-ը:

Շաբաթ օրը Բայդենը Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Բելառուսում իր առաջին մարտավարական միջուկային զենքն է տեղակայել, որակել էր «բացարձակ անպատասխանատու»:

«Երբ ես այստեղ ասացի մի քանի տարի առաջ, որ անհանգստանում եմ Կոլորադո գետի չորացման համար, բոլորը ինձ նայեցին այնպես, կարծես ես խելագար լինեի: Նրանք նույն կերպ ինձ նայեցին, երբ ես ասացի, որ անհանգստանում եմ Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենք օգտագործելու առնչությամբ: Դա իրական է»,- ասել է Բայդենը։

Պուտինը նախկինում բազմիցս ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք առաջինը չի օգտագործի, քանի որ այն դիտարկում է որպես պաշտպանության միջոց։ Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուսական մարտավարական միջուկային զենք կտեղակայվի Բելառուսում։ Հունիսի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նա պարզաբանել է, որ միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ից հետո, երբ կավարտվի իր համար օբյեկտների պատրաստումը։ 



Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքն իրական է. Բայդեն