Համաշխարհային մասշտաբով տեղի է ունենում կատաղի կռիվ.ՀԱՊԿ երկրները պետք է միասնական լինեն. Լուկաշենկո
Աշխարհում ստեղծված իրավիճակը կասկած չի թողնում, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասնական լինեն։ Այս մասին հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲելՏԱ-ն։
«Աշխարհում տիրող իրավիճակը կասկած չի թողնում, որ մենք պետք է միասնական մնանք, հատկապես այս դժվարին պահին», - ասել է պետության ղեկավարը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
«Պետք չէ շտապել, վատացնել իրավիճակը միմյանց համար և փորձել ինչ-որ կերպ հեռանալ միմյանցից: Մենք պետք է միասնական մնանք, հատկապես այս դժվարին պահին: Եվ հարցն այստեղ այն չէ, որ մեր կազմակերպության հիմնական առանցքը՝ Ռուսաստանը, ծանր իրավիճակում է: Ռուսաստանը լոկ մի մասն է, մի տարրն է նրա, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ գլոբալ նշանակության խնդիրներ կան աֆրիկյան տարածաշրջանում, Չինաստանի ու Թայվանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև։
«Համաշխարհային մասշտաբով տեղի է ունենում կատաղի կռիվ, ճակատամարտ։ Հայտնի չէ, թե սա ինչպես կավարտվի»,- ասել է Լուկաշենկոն։










