Էստոնիան օրինականացրել է միասեռ ամուսնությունները
Էստոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենքին։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականին, հայտնում է Reuters-ը։
Էստոնիան դարձել է Կենտրոնական Եվրոպայի առաջին երկիրը, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները։
Մինչդեռ kommersant.ru-ն հավելում է, որ 2022 թվականին Էստոնիայի կառավարությունը նախատեսում էր հանրաքվե անցկացնել՝ առաջարկելով սահմանադրությամբ ամրագրել, որ ամուսնությունը միություն է միայն տղամարդու և կնոջ միջև։ Նախաձեռնողը ներքին գործերի նախարար Մարտ Հելմեն էր, որը դա հիմնավորել էր՝ ասելով, որ «պետությունը չի կարող գոյատևել առանց երեխաների և առանց բարոյականության»։ Այս գաղափարի դեմ երկրում բողոքի ցույցեր եղան։










