Քոչարյանը զոհաբերեց ԼՂ կարգավիճակը՝ կեղծված ընտրություններով իր նախագահ դառնալը լեգիտիմացնելու համար․ Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցություններին մասնակցելու կարգավիճակից, այսինքն Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ լիարժեք մասնակցում էին:
Այս մասին ասել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Նախագահ դառնալու պահին Ղարաբաղը բանակցություններին լիարժեք կողմ էր, ապացուցվում էր նաև այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ մինսկի խմբի նախագահները 1998 թվականի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին:
Այդ Ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին: Դրանից հետո այլևս ԼՂ-ին փաթեթ չի կերկայացվել, և Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում ունենում բանակցությունները»,-ասաց է Փաշինյանը:
Նա նաև շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը զոհաբերեց ԼՂ կարգավիճակը՝ կեղծված ընտրություններով իր նախագահ դառնալը լեգիտիմացնելու համար։










