Ուկրաինան ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածել Ռուսաստանի շրջաններին. Շոյգու

15:21 • 20.06.23

Ուկրաինան ծրագրում է հարվածներ հասցնել Ղրիմին և Ռուսաստանի այլ շրջաններին՝ օգտագործելով HIMARS և Storm Shadow հրթիռները։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում է iz.ru-ն:

«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին, ներառյալ Ղրիմը», - ասել է նա գերատեսչության կոլեգիայի նիստում։

Շոյգուն նշել է, որ այդ հրթիռների կիրառումը հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավում հակամարտությանը, ինչպես նաև կհանգեցնի անհապաղ հարվածների Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին։


Ուկրաինան ծրագրում է HIMARS և Storm Shadow հրթիռներով հարվածել Ռուսաստանի շրջաններին. Շոյգու