ՀԱՊԿ-ում միասնության և մարտահրավերներին համակարգված արձագանքելու մասին Բելառուսի թեզը շատ տեղին է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15:10 • 20.06.23

Բելառուսի՝ ՀԱՊԿ-ում միասնության ամրապնդման և ժամանակի մարտահրավերներին համահունչ գործելու անհրաժեշտության մասին թեզը շատ տեղին է։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում շարունակում է բարդանալ, և, իհարկե, դա չի կարող չազդել մեր պետությունների իրավիճակի վրա: Բելառուսի նախագահության ամենակարևոր առաջնահերթությունը, իմ կարծիքով, մեր կազմակերպության ներսում միասնությունն է»,- ասել է նա։



ՀԱՊԿ-ում միասնության և մարտահրավերներին համակարգված արձագանքելու մասին Բելառուսի թեզը շատ տեղին է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար