Ես նրան ասացի՝ մի՛ արա. Թրամփը պատմել է Պուտինի հետ զրույցի մասին, որի «շնորհիվ» ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մի քանի տարով հետաձգվել է

17:28 • 20.06.23

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցը մի քանի տարով «հետաձգել է» Մոկսվայի ներխուժումն Ուկրաինա։

Թրամփը նման պնդում է արել Fox News-ի «Հատուկ ռեպորտաժ»-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ՝ նկարագրելով զրույցը,որի ժամանակ նա, իբրև, Պուտինին ասել է, որ ներխուժումը «աղետ» կլինի, և որ «դժոխքային հետևանքներ են լինելու»:

«Ես Պուտինի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, այսինքն՝ վաղուց չեմ խոսել նրա հետ, բայց շատ ամուր հարաբերություններ ունեմ նրա հետ»,- ասել է քաղաքական գործիչը՝ նորից կրկնելով այն հայտարարությունը, որ կարող է քսանչորս ժամում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

Թրամփն ասել է, որ եթե ինքը մնար ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, Պուտինը ռազմական գործողություն չէր սկսի Ուկրաինայում։

«Նա դա չէր անի, եթե ես լինեի, նա դա արեց իմ գնալուց հետո: Ես կարծում էի, որ նա կարող է դա անել: Ես խոսեցի նրա հետ, ասացի՝ եթե դու դա անես, դժոխային հետևանքներ են լինելու, դա աղետ է լինելու, մի՛ արա»,- պատմել է Թրամփը:

Ըստ հանրապետականի՝ Պուտինն ի սկզբանե չէր հավատում, որ Թրամփը որևէ քայլ կձեռնարկի:

«Ես ասացի նրան, որ ինչ-որ բան եմ անելու: Նա ասաց՝ ո՛չ, դու դա չես անի: Ես կանեմ, Վլադիմիր, ես կանեմ դա, ես պատրաստվում եմ դա անել», - հավելել է Թրամփը:

Թրամփի համոզմամբ՝ Պուտինը հավատացել է իր ասածների «գուցե 10%-ին», բայց այդ 10%-ը «այն ամենն էր, ինչը հարկավոր էր» ներխուժումը կասեցնելու համար:


Ես նրան ասացի՝ մի՛ արա. Թրամփը պատմել է Պուտինի հետ զրույցի մասին, որի «շնորհիվ» ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մի քանի տարով հետաձգվել է