Պեկինյան բանակցություններից ընդամենը մեկ օր անց Բայդենը Սի Ծինփինին «բռնապետ» է անվանել

12:28 • 21.06.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով ԱՄՆ երկնքում աերոստատի խոցման հետ կապված միջադեպին, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին «բռնապետ» է անվանել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters-ին։

Նախօրեին Կալիֆոռնիայում ելույթ ունենալիս Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից «լրտեսական սարքավորումներով այս աերոստատի» խոցումից հետո Չինաստանի առաջնորդի վրդովմունքի պատճառն այն էր, որ Սի Ծինփինը «չի իմացել, որ այն (աերոստատը - խմբ.) այնտեղ է գտնվել»։

«Դա մեծ ամոթ է բռնապետների համար, երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Դա չպետք է տեղի ունենար այնտեղ, որտեղ եղավ: Այն (աերոստատը - խմբ.) շեղվել էր ուղուց», - Բայդենի խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Հատկանշական է, որ ընդամենը մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են», և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սի Ծինփինի հանդիպումը Պեկինում նպաստել է առաջընթացին։

Պեկինյան բանակցություններից ընդամենը մեկ օր անց Բայդենը Սի Ծինփինին «բռնապետ» է անվանել