Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում

13:21 • 21.06.23

ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում  է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Ինչպես հայտնում են Կադաստրի կոմիտեից, հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում.

քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,

բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

Մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն անհրաժեշտ է հաշվառել Կադաստրի կոմիտեում