Լոռու մարզը կադաստրի վկայական ունի. մարզպետ

15:04 • 22.06.23

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք Լոռու մարզն ունի կադաստրի վկայակսան, քանի որ վարչապետն ասում է, որ Հայաստանը չունի, ասաց.

«Ես չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, վարչապետն ասել է այն, ինչ ասել է: Ես հիմա նպատակահարմար չեմ գտնում իր խոսքերը մեկնաբանել:

Ինչ վերաբերվում է Լոռու մարզին, այո, Լոռու մարզի մակերեսը 3795 քառ․ կմ է»,- ասաց է մարզպետը:

Այն հարցին՝ արդյոք կառավարությունը մտադրություն ունի Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքներ տանել, նա պատասխանեց.

«Կառավարությանը հարցրեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»։

Խաչատրյանը նաև նշեց, որ տեղեկություն չունի մամուլի այն հրապարակման վերաբերյալ, որ Դիլիջանում ՔՊ-ի քաղաքական ժողովից հետո համայնքապետների մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։

Լոռու մարզը կադաստրի վկայական ունի. մարզպետ