Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են․ խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

23:48 • 22.06.23

Ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

***

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են․ խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում