Մարզում ո՛չ բդեշխ կա, ո՛չ թիկնապահ, ո՛չ քաղաքապետից են վախենում, ո՛չ էլ՝ վարորդից. Լոռու մարզպետ

14:17 • 22.06.23

Նախկինում ասում էին մարզերում բդեշխներն են, հիմա նորե՞րն են եկել:

Լրագրողների այս հարցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատասխանել է.

«Չկա նման բան, եթե դուք էլ գնաք այցելեք մարզեր մարդկանց հետ էլ խոսեք, կտեսնեք, որ նման ըմբռնում չկա քաղաքացիների մոտ, որ հիմա մարզերում կան բդեշխներ, թիկնապահներ, կամ ժողովորդը քաղաքապետիցա վախենում, կամ քաղաքապետի վարորդից կամ նրա մերձավորներից մեկից, նման բան չկա»,-նշել է մարզպետը:

Ըստ նրա, մարզերում բոլորի համար էլ օրենքը հավասար է, կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե ոչ:

Մարզում ո՛չ բդեշխ կա, ո՛չ թիկնապահ, ո՛չ քաղաքապետից են վախենում, ո՛չ էլ՝ վարորդից. Լոռու մարզպետ