Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական «Մի-24» ուղղաթիռ. կան տուժածներ

21:11 • 22.06.23

Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական «Մի-24» ուղղաթիռ. Այս տեղեկությունը հաստատել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, գրել է ostro.org-ը։ 

Նշվում է, որ ուղղաթիռը «կոշտ վայրէջք է կատարել» Բարանովիչի շրջանի մայրուղու մոտ։

«Ուղղաթիռի անձնակազմի անդամները մարմնական վնասվածքներ են ստացել, տեղում ավերածություններ կամ զոհեր չկան»,- հայտնել է Բելառուսի ռազմական գերատեսչությունը։

Բելառուսում կործանվել է ռուսական ռազմական «Մի-24» ուղղաթիռ. կան տուժածներ