Չինաստանի ռեստորաններից մեկում գազի պայթյունից 31 մարդ է զոհվել
Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևմուտքում ռեստորանում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 31 և վիրավորվել 7 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով 20:40-ի սահմանում՝ Յինչուան քաղաքում, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:Իշխանությունները հետաքննում են կատարվածի պատճառները:
Երկրի ղեկավար Սի Ծինփինը, անդրադառնալով ողբերգական միջադեպին, ասել է, որ «համապատասխան գերատեսչությունները պետք է արշավ սկսեն՝ աշխատավայրում անվտանգությունը խթանելու և անվտանգության բարելավելու համար»:










