Դաղստանում բախվել են մարդատար ավտոմեքենան, ԿԱՄԱԶ-ն ու ավտոբուսը. կա 9 զոհ, այդ թվում՝ երեխաներ

16:11 • 22.06.23

Դաղստանի Ռ-217 Կավկազ ավտոճանապարհին զանգվածային վթար է տեղի ունեցել։ Բախվել են մարդատար ավտոմեքենան, ԿԱՄԱԶ-ն ու ավտոբուսը, հայտնում է msk1.ru-ն:

Վթարի հետևանքով տուժել է 16 մարդ, ևս 9-ը, այդ թվում՝ երկու երեխա, մահացել են։ Տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոցներ։ Մոսկվայից ժամանած ավտոբուսում եղել է 24 զբոսաշրջիկ, նրանք Մախաչկալա էին մեկնում մերձմոսկովյան Կոտելնիկիից։

Նախնական վարկածի համաձայն՝ Toyota Camry-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչից հետո տեղի են ունեցել իրադարձությունների շղթա, որոնք հանգեցրել են սարսափելի հետևանքների։ Մեքենան մխրճվել է ԿԱՄԱԶ-ի մեջ, իսկ հետո այն բախվել ավտոբուսին: 

Դաղստանում բախվել են մարդատար ավտոմեքենան, ԿԱՄԱԶ-ն ու ավտոբուսը. կա 9 զոհ, այդ թվում՝ երեխաներ