Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը (տեսանյութ)

12:56 • 22.06.23

Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը։

«Սա ինչպե՞ս է դասակարգվում։ Արդյո՞ք սա էթնիկ զտման և ազգային ատելության ապացույցներ չեն։

Պարզվեց, որ այս տեսանյութում ներկայացված է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերի ջարդը», - գրել է նա՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութը։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը (տեսանյութ)