Իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորություն․ Տեր–Պետրոսյանը՝ Վիգեն Խաչատրյանի մասին

15:06 • 22.06.23

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ․

«Խորապես ցավում եմ մեր երկրի ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության՝ Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ունակություններ՝ որ նա դրսևորել է նորանկախ Հայաստանում իր զբաղեցրած բոլոր պաշտոններում: Ուստի անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Վիգենի հարազատներին, ընկերներին և բարեկամներին»,-ասված է Տեր-Պետրոսյանի ուղերձում:

Իշխող վերնախավում ողջախոհությամբ և քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորություն․ Տեր–Պետրոսյանը՝ Վիգեն Խաչատրյանի մասին