Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան

11:27 • 22.06.23

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այս մասին Կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանին նաև առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և այն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ  հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, իրենք կշարունակեն զբաղվել այս հարցով և անհամբեր սպասում են, որ շուտով կհյուրընկալեն  բանակցությունների ևս մեկ փուլ։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան