Վիգեն Խաչատրյանը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:25 • 22.06.23

Հարգելի գործընկերներ, երեկ երեկոյան հանկարծամահ է եղել Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում, այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նա եղել է ԱԺ Գերագույն խորհրդի պատգամավոր, առաջին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ:

Ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել ամբողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային միության ժամանակ պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել և ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր էր»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

Վիգեն Խաչատրյանը ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)