Հարկերից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում․ ոստիկանություն

20:22 • 22.06.23

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Երևան-Անթալիա չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 51-ամյա Համազասպ Բ.-ին։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության՝ նա ապրիլի 21-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հարկերից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում․ ոստիկանություն