Երևանում վթարի է ենթարկվել ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը․ Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից վարորդներից մեկը Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանն է եղել։
Պարզվել է, որ Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։ Վթարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։










