Սևան-Երևան ճանապարհին մեքենա է շրջվել (լուսանկարներ)

17:47 • 22.06.23

Հունիսի 22-ին, ժամը 14։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 92-րդ կմ-ին «Daewoo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»։

 May be an image of 2 people and road

May be an image of 1 person

Սևան-Երևան ճանապարհին մեքենա է շրջվել (լուսանկարներ)