4 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա, 1 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

09:34 • 22.06.23

Հունիսի 20-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Իջևան քաղաքներում և Ախուրյան, Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 1 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

4 սահնօձ, 3 շահմար, 1 գյուրզա, 1 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին