Mitsubishi մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ փրկարարները մեքենան դուրս են բերել
Հունիսի 23-ին, ժամը 15:27-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ավտոճանապարհին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ առատ տեղումներից առաջացած սելավային հոսքը փակել է ճանապարհահատվածը (մոտ 10 մ):
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։
Կիրականացվեն ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:










