Honda-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
Հունիսի 23-ին, ժամը 18։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1997 թ․) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ։










