Փլուզվել է վթարային տան արտաքին պատը․ փրկարարները սահմանազատել են տարածքը

18:33 • 23.06.23

Հունիսի 23-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է վթարային տան (կառուցված 1939 թ.) արտաքին պատը՝ մոտ 20 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փլուզվել է վթարային տան արտաքին պատը․ փրկարարները սահմանազատել են տարածքը