Վերակառուցվել է Երևանի հ. 81 մսուր-մանկապարտեզը (լուսանկարներ)
Շինարարության շուրջ մեկուկես տարում կատարվել է շենքի սեյսմիկ ամրացում, ջերմամեկուսացում ու հիմնանորոգում: Մանկապարտեզը նաև ամբողջությամբ կահավորվել ու հարմարեցվել է երեխաներին:
Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մինչ նորոգումը 5 խմբով գործող նախակրթարանն այժմ կգործի 6 խմբով:
Մալաթիա-Սեբաստիայում գտնվող մանկապարտեզը հերթականն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվածներից»:


















