Ո՞վ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին․ ՔՊ-ի պարզաբանումը

11:19 • 23.06.23

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում դեռ որոշում չունեն, թե ով կփոխարինի Վիգեն Խաչատրյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ այդ հարցի քննարկման ժամանակը չէ, երբ ժամանակը կգա, խմբակցությունը հայտարարություն կտարածի։

Հարցին, թե՞ հնարավոր է, որ մանդատ ստանա «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանը, նա արձագանքեց․ «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»։

Հիշեցնենք, որ 72 տարեկանում մահացել է ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակի 93-րդ համարը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանն է, և ամենայն հավանականությամբ, նա էլ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին։

Հիշեցնենք նաև, որ Անուշ Քլոյանը Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրն է։

Ո՞վ կփոխարինի Վիգեն Խաչատրյանին․ ՔՊ-ի պարզաբանումը