Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

18:40 • 23.06.23

Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս հանգստավայրում ուրբաթ օրը անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը, գրել Turkiye gazetesi-ն։

Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում են 5 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ և 20 հրշեջ մեքենա։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, որ Մարմարիսում բնակելի շենքերի մոտակայքում անտառ է այրվում:

Թուրքիայի Մարմարիս հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ)