Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

11:49 • 23.06.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին Ազգային տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հայաստանը բարձր է գնահատում 2020 թվականից ի վեր Լյուքսեմբուրգի ցուցաբերած սկզբունքային աջակցությունը մեր երկրին և Արցախին հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում։ Լյուքսեմբուրգը մեկն է այն բարեկամ պետություններից, որ արդարության բարձրաձայնմամբ օրինակ դարձավ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագով շատ այլ պետությունների համար։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել կամրապնդվի՝ նպաստելով արդյունավետ համագործակցության ընդլայնմանը նաև տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։ 

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին