Չէր ցանկանում մեկնել ռիսկային ուղևորությանը, դա արել էր միայն հայրիկին հաճոյանալու համար. սուզանավի ամենաերիտասարդ ուղևորի ազգականն ուշագրավ մանրամասներ է հայտնել

14:57 • 23.06.23

Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ»-ի խորտակման վայրը մեկնած ու ճանապարհին պայթած «Տիտան» բատիսկաֆի հինգ ուղևորներից մեկը՝ ազգությամբ պակիստանցի ուսանող Սուլեյմանը, իրականում չէր ցանկանում մեկնել ռիսկային ուղևորությանը: Նա «սարսափած» էր դրանից և անձնակազմին միացել էր միայն հայրիկին հաճոյանալու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այս մասին պատմել է զոհված տղայի հորաքույրը: Ազմե Դաուդը պատմել է, որ իր եղբորորդին մեկնելուց առաջ հայտնել էր հարազատներից մեկին, որ ինքն «այնքան էլ պատրաստ չէ դրան, բայց իրեն պարտավորված է զգում հաճոյանալ հորը», որը շատ էր ցանկանում արշավել դեպի նավի խորտակման վայրը:

Պարբերականը մանրամասնում է, որ պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին, հինգ զոհերից երկուսն էին: Մյուս զոհերն էին OceanGate ընկերության գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի վետերան Փոլ-Անրի Նարգոլեն և բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը: Նրանք անհետ կորել էին այն բանից հետո, երբ «Տիտան»-ը սուզվելուց հետո կորցրել էր կապն օպերատոր նավի հետ:

Երեկ՝ հունիսի 22-ին, փրկարարները հայտնաբերել են բատիսկաֆի բեկորները։ Ամբողջ անձնակազմը մահացած է հայտարարվել։

Shahzada Dawood and his son SulemanMr Dawood and his son were heirs to the great Dawood business dynasty and among the richest people in Pakistan- although they lived in Surrey, EnglandSuleman (pictured) was studying at the University of Strathclyde in Glasgow before his death

Չէր ցանկանում մեկնել ռիսկային ուղևորությանը, դա արել էր միայն հայրիկին հաճոյանալու համար. սուզանավի ամենաերիտասարդ ուղևորի ազգականն ուշագրավ մանրամասներ է հայտնել