Ադրբեջանը գնել է նոր անօդաչուներ և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ. Ալիև

14:04 • 23.06.23

Ադրբեջանը գնել է նոր անօդաչու թռչող սարքեր և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ. այս մասին հայտնել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

««Հայրենական» (չակերտները՝ Tert.am, Արցախյան 44-օրյա պատերազմը) պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի և ՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների մատակարարման համար»,- ասել է նա։

Ալիևը հավելել է, որ այսօր Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը բանակաշինությունն է, մյուսը՝ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» (չակերտները՝ Tert.am, Արցախի օկուպացված տարածքները) վերականգնումը:

Ադրբեջանը գնել է նոր անօդաչուներ և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ. Ալիև