Կադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին

13:54 • 24.06.23

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ի զինվորականները և Չեչնիայի Հանրապետությունում գործող ազգային գվարդիայի մարտիկները մեկնել են Ռուսաստանի լարված գոտիներ։

Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

«Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետության ազգային գվարդիան արդեն մեկնել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանի միասնությունը պահպանելու և պետականությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։

Կադիրովը նաև ընդգծել է, որ ապստամբությունը պետք է ճնշվի։

 

Կադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին