Մոսկվայի մարզում սահմանափակումներ են մտցվել

20:34 • 24.06.23

Մոսկվայի մարզում հասարակական, զանգվածային, հանդիսավոր և այլ միջոցառումները դադարեցվել են մինչև հուլիսի 1-ը։ Իշխանությունների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումները բացառություն են կազմում, ասվում է նահանգապետի հրամանագրում։

«Մոսկվայի մարզում հակաահաբեկչական գործողության անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումներ են մտցվել: Որոշում եմ կասեցնել Մոսկվայի մարզում մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը հետևյալ միջոցառումները՝ արարողակարգային, սպորտային, ֆիզկուլտուրա, ժամանց և այլն»,- ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ դադարեցվել են նաև հանդիսավոր և տոնական միջոցառումները կրթական կազմակերպություններում, այդ թվում՝ փակ տարածքում։ Բացի այդ, դադարեցվել են հանրային միջոցառումները, բացառությամբ պաշտոնականների, ինչպես նաև Մոսկվայի մարզի պետական իշխանությունների կողմից կամ նրանց մասնակցությամբ կազմակերպվող միջոցառումների։

 

 

Մոսկվայի մարզում սահմանափակումներ են մտցվել