Մե՛նք ենք հայրենասերները․ Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և պատասխանել է Պուտինին
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը։ Համապատասխան ձայնային հաղորդագրությունը տարածել է Պրիգոժինի լրատվական ծառայությունը։
«Հայրենիքի դավաճանության վերաբերյալ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին—խմբ․) չարաչար սխալվել է։ Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք։ «Վագներ»-ի բոլոր մարտիկները կռվել են և կռվելու են: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով գալ։ Մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ։
Երբ մենք կռվում էինք Աֆրիկայում, մեզ ասում էին, որ մեզ պետք է Աֆրիկան, իսկ դրանից հետո նրանք լքեցին այն, քանի որ գողացան ամբողջ գումարը, որը պետք է օգնության համար ծառայեր:
Երբ մեզ ասացին, որ մենք պատերազմում ենք Ուկրաինայի հետ, մենք գնացինք ու կռվեցինք։ Բայց պարզվեց, որ զինամթերքը, զենքը, բոլոր փողերը, որ դրվել են դրանց վրա, նույնպես գողացված են, ու չինովնիկները նստած իրենց համար են խնայում, պնայում են հենց այսօրվա դեպքի համար, երբ ինչ-որ մեկը հարձակվում է Մոսկվայի վրա։
Հիմա նրանք ոչինչ չեն խնայում։ Նրանք ինքնաթիռներով ու ուղղաթիռներով հարվածում են այն շարասյուներին, որտեղ քայլում են խաղաղ բնակիչները։ Ընդ որում՝ հարվածում են խաղաղ բնակչությանը, քանի որ չեն կարողանում հարվածել թիրախին, հարվածներ են հասցնում ամեն տեղ։
Ուստի, մե՛նք ենք հայրենասերները, իսկ նրանք, ովքեր այսօր մեր դեմ են, այն մարդիկ են, ովքեր համախմբվել են տականքների շուրջ»,- հայտարարել է Պրիգոժինը։










