Մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ մեկնում ենք դաշտային ճամբարներ․ Պրիգոժին

21:44 • 24.06.23

Մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ։

Ասել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը․

«Մենք հունիսի 23-ին դուրս եկանք արդարության երթի։ Օրվա ընթացքում ճանապարհ անցանք և  մեզ 200 կմ էր մնացել մինչև Մոսկվա հասնելը։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյան ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։

Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։

Մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ մեկնում ենք դաշտային ճամբարներ․ Պրիգոժին