Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ Պուտին

12:30 • 24.06.23

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ Դոնի Ռոստովում վճռական գործողություններ կձեռնարկվեն իրավիճակը կայունացնելու համար: Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, զինված ուժերը և պետական այլ գերատեսչություններն արդեն ստացել են անհրաժեշտ հրամանները, և այժմ իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և մի շարք այլ շրջաններում։ 

«Վճռական գործողություններ կձեռնարկվեն նաև Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այնտեղ իրավիճակը մնում է բարդ։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական վարչության աշխատանքը», - հավելել է նա։

Ավելի վաղ, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովի ու Վորոնեժի բոլոր ռազմական օբյեկտները։

Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ Պուտին