ՌԴ-ում կատարվողը Ռուսաստանի ներքին գործն է․ Տոկաևը՝ Պուտինին

15:01 • 24.06.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել  Ռուսաստանում տիրող իրավիճակը:  

«Քասըմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմքն է»,- ասված է հայտարարության մեջ։

ՌԴ-ում կատարվողը Ռուսաստանի ներքին գործն է․ Տոկաևը՝ Պուտինին