Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

19:33 • 24.06.23

Դավադիրների արկածախնդիր նկրտումներն ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, միասնության ոչնչացմանը, միջազգային անվտանգության հուսալի ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին:

Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում: Մեր երկրում տեղի ունեցած զինված ապստամբության փորձը մեծ դժգոհություն է առաջացնում ռուս հասարակության մեջ, որը վճռականորեն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,-նշված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է արևմտյան երկրներին՝ չօգտագործել Ռուսաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը «ռուսաֆոբ նպատակներին հասնելու համար»։

Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ