Վորոնեժի մարզում, Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

13:58 • 24.06.23

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով:

Ավելի վաղ, հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր մտցվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում։

Վորոնեժի մարզում, Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել