Մոսկվայի քաղաքապետը հերքել Է մայրաքաղաքի մուտքերի և ելքերի երթևեկությունը փակելու մասին տեղեկատվությունը

15:32 • 24.06.23

Մոսկվայի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

Այս մասին իր պաշտոնական Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվում քաղաքի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ստուգիչ աշխատանքներ իրականացնելու միջոցառումների ուժեղացման հետ կապված՝ հնարավոր են երթևեկության դժվարություններ: Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա»,-գրել է քաղաքապետը:

Նա նաև հորդորել է բնակիչներին  վստահել միայն պաշտոնական աղբյուրներին:

«Կոչ եմ անում ձեզ շարունակել հանգստություն պահպանել: Ինչպես իր ուղերձում ընդգծել Է նախագահը, մեր ուժն այսօր մեր միասնության և հասարակության համախմբման մեջ է», - մայրաքաղաքի բնակիչներին դիմել է Սոբյանինը:

Մոսկվայի քաղաքապետը հերքել Է մայրաքաղաքի մուտքերի և ելքերի երթևեկությունը փակելու մասին տեղեկատվությունը