Մոսկվա-Երևան, նաև Մոսկվայից դեպի այլ երկրներ ավիատոմսերը զգալիորեն թանկացել են

20:23 • 24.06.23

Մոսկվայից դեպի Թուրքիա և մերձավոր արտասահմանի այլ երկրներ ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են։

Գրում է Kommersant-ը։

Պահանջարկի աճով պայմանավորված 2,5-5 անգամ բարձրացել են գները կիրակնօրյա չվերթների համար։

Հունիսի 24-ի երեկոյան Utair-ի դեպի Երևան միակ ուղիղ չվերթն արժե 206․000 ռուբլի։ Կիրակիի համար FlyArna-ի տոմսերը սկսվում են 40 հազար ռուբլուց, «Աերոֆլոտ»-ինը՝ 70 հազարից։

Մոսկվա-Երևան, նաև Մոսկվայից դեպի այլ երկրներ ավիատոմսերը զգալիորեն թանկացել են