«Վագներ»-ի տեխնիկան Լիպեցկի շրջանում է․ նահանգապետ
18:18 • 24.06.23
«Վագների» տեխնիկան Լիպեցկի շրջանում է, միջոցներ են ձեռնարկվում բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իր Telegram-ալիքում հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը։
«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները, ներառյալ քաղաքապետարանները, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է Արտամոնովը:
Placeholder










