Ստոկհոլմում «Ամերիկյան բլուրների» վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել
Շվեդիայի Ստոկհոլմի «Գրոնա Լունդ» զվարճանքի պուրակում «Ամերիկյան բլուրների» երթևեկության ժամանակ սայլակներից մեկը շարժվելիս դուրս է եկել ռելսերից․ որի հետևանքով 1 մարդ մահացել է, 9-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրել է Al Jazeera-ն՝ հղում անելով TT գործակալությունը։
«Դա աներևակայելի ողբերգական է և ցնցող»,- ասել է այգու խոսնակ Աննիկա Տրոսելիուսը SVT-ին: «Ցավոք, մեզ տեղեկացրել են, որ մեկ մարդ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ»,- նշել է նա։
Ականատեսների վկայությամբ՝ ատրակցիոնի սայլակներից մեկը դուրս է եկել ռելսերից, մի քանի մարդ դուրս է ընկել այնտեղից։
Ոստիկանությունը փակել է այգին այցելուների համար։ Դեպքի վայր շտապօգնության մեքենաների արագ մուտքն ապահովելու համար անհրաժեշտ է եղել փակել նաև հարակից փողոցներով երթևեկությունը։ Որոշ տուժածներ տարհանվել են ուղղաթիռներով։
Jetline-ի երթևեկությունը հասնում է ժամում մինչև 90 կմ/ժ արագության և 30 մետր բարձրության: Տարեկան դրանից օգտվում է ավելի քան 1 միլիոն այցելու։










