Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

08:21 • 26.06.23

Կիևում և Ուկրաինայի ևս հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալներին։

Որոշ ժամանակ անց Կիևում օդային տագնապը չեղարկվել է, սակայն ավելի ուշ այն հայտարարվել է ևս երեք շրջանում՝ Կիրովոգրադի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

 

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել